Կարկուտի պատճառած վնասները և դրանք փոխհատուցելու եղանակները

Ամառային կարկտաբեր այս շրջանում դարձյալ մի շարք բնակավայրերի գյուղացիներ հայտնվել են դժվարին ու տխուր վիճակի մեջ։ Վերջին օրերին ուժեղ ու տևական կարկուտ է եկել Շիրակի մարզի մի շարք վայրերում՝ վնասելով հատկապես գյուղացիների մշակաբույսերը։ Կարկուտներին հաջորդել են ուժգին քամիները։

Բացի ուժեղ կարկուտը, դրան հաջորդած քամին, բնակիչներին լուրջ վանս են հասցրել նաև սելավաջրերը, որոնց տիղմը հետո մաքրվել է պատկան մարմինների օժանդակությամբ։ Բացի դա, հանձարարվել ու կազմվել է հատուկ մասնագետների խումբ։

Կազմված հանձնաժողովի ներկայացուցիչներն առաջիկա օրերին պետք է շրջեն կարկուտի ու սելավաջրերի հետևանքով վնասներ կրած մարզային մի շարք համայքներ, անձամբ ծանոթանան ստեղծված իրավիճակին, գնահատեն հասցված վնասները, ներկայացնեն դրանք, որոնց հիման վրա էլ պետք է կազմակերպվի փոխհատուցում։

Հանձնաժողովը ստեղծվել է Արթիկ քաղաքում, իսկ հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները պետք է տրամադրվեն համայնքային ոլորտների պատասխանատուներին և համապատասխան կառույցների ներկայացուցիչներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: