Վրաերթից մահացած կնոջ ամուսինը հուզիչ գրառում է կատարել․ մանրամասներ ցավալի դեպքից

Երկու օր առաջ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ուշ գիշերային ժամի՝ ժամը մոտավորապես տասնմեկի մոտակայքում մի Օպել մակնիշի մեքենա վրաերթի է ենթարկել տիկնոջ, ում գրկին այդ պահին գտնվել է նրա յոթ ամսական երեխան։

Դեպքը Դարակերտ համայնքի վարչական տարածքում է եղել։ Երեխան մահացել է հենց տեղում, իսկ տիկնոջը անմիջապես հիվանդանոց են հասցրել։ Պարզվել է, որ տիկինը քսանհինգ տարեկան Ռիմա Հովհաննիսյանն է եղել։

Նա մոտ մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, ցավոք սրտի, մահացել է։ Ռիմայի ամուսինն իր սոցհարթակում հուզիչ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, թե որտեղ է տեղի ունենալու իր տիկնոջ ու տղայի հոգեհանգստի արարողությունը։

Ընդամենը մեկ օրում ընտանիքը կորցրած ամուսինն իր հարթակում գրել է այսպես․ «Իմ երջանիկ ընտանիքից մնացին միայն հուշեր»,- ապա հավելել, որ կնոջ ու որդու հոգեհանգսիտը լինելու է Ջրվեժում գտնվող Անդորր կոչվող սգո սրահում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: