Դերասան Էրվին Ամիրյանը խոսել է իր բաժանության, երեք երեխաների հետ շփվելու, նախկին կնոջ ամուսնության մասին․ տեսանյութ

Դերասան Էրվին Ամիրյանը 2014 թվականին ամուսնացել է ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ։ Նրանք երեք զավակների ծնողներ են։ 2019 թվականին ծնվեց զույգի երրորդ զավակը, իսկ մոտ մեկ տարի անց հայտնի դարձավ, որ նրանք ամուսնալուծվել են։

Առանց մանրամասնելու իրենց բաժանության պատճառը՝ Էրվինը խոսել է երեխաների հետ իր ներկայիս հարաբերությունների մասին։ Նա պատմել է, որ երեխաների հետ շաբաթական երկու օր ամենաքիչը ժամանակ է անցկացնում։

Իր հոր օրինակն ունենալով՝ Էրվինը գտնում է, որ ինքն այնքան էլ լավ հայր չէ, բայց ցանկանում ու փորձում է լավը լինել, երեխաներին լավ արժեքներ տալ։ Նա անկեղծորեն ցանկանում է, որ երեխաները երջանիկ մայր ու երջանիկ հայր ունենան։

Էրվինը հիմա էլ ներգրավված է հետաքրքիր թատերական նախագծերում։ Կատարելագործվում է իր մասնագիտության մեջ, սիրում է իր գործը, երբ դրանով չի զբաղվում, կարոտում է բեմը, սակայն իրեն համարում է փակ ու զուսպ մարդ։

Էրվինի անկեղծ խոստովանությունների մասին այլ մանրամասներ կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 8 оценок, среднее 3.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: