Լրագրող Ժիրայր Ոսկանյանին ռուս խաղաղապահներն արգելել են մուտք գործել Արցախ․ նա տեղում ռեպորտաժ է պատրաստել․ տեսանյութ

Այսօր լրագրողական դաշտ վերադարձած լրագրողներից Ժիրայր Ոսկանյանը լրավտական գործունեության շրջանակներում փորձել է մուտք գործել Արցախ և տեղում իրավիճակի մասին ռեպորտաժ պատրաստել, սակայն հանդիպել է արգելքի, քանզի խաղաղապահական ներկայացուցիչները չեն թողել առաջանալ։

Ժիրայր Ոսկանյանը տեղում ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով իրավիճակը, որի մեջ հայտնվել է նա։ Նա իր ռեպորտաժում շեշտում է, որ ռուս խաղաղպահները բավականին կոպիտ տոնով են խոսել իրենց հետ՝ նշելով, որ այդտեղ հրամայողն իրենք են։

Նրանք եղել են քաղաքացիական հագուստով, կրել են դիմակներ։ Լրագրողի համար տարօրինակ է եղել խաղաղապահներն արգելել են, քանի որ մինչ այդ տարածք հասնելը նրանց ստուգել և բաց են թողել մեկ այլ կետի խաղաղապահ ստուգողներ։

Խաղաղապահության ներկայացուցիչները նաև ասել են, որ եթե լիներ ղեկավարություն, ապա լրագրողներն արդեն պետք է իրազեկված լինեին, որ իրենց մուտքն անթույլատրելի է։

Նշենք, որ Ժիրայր Ոսկանյանը գործընկերների հետ խոչընդոտի է հանդիպել բերձորյան հատվածում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: