Սևակ Խանաղյանի անիրական գեղեցիկ և չքնաղ երգն ու տեսահոլովակը

Հայազգի սիրված ու ճանաչված երգիչ Սևակ Խանաղյանը յուրահատուկ և տարբերվող ոճային ներկայացումներով իր առանձնահատուկ ձեռագիրն է մշակել: Նրա ոճը տարբերվող է ու ակնառու. այն չի կրկնում ոչ ոքի: Այս յուրօրինակության սկզբունքով էլ կառուցված է Սևակի երգը:

Հայտնի է, որ Սևակը, մեծանալով հայրենիքից հեռու, այժմ առավել հաճախ հանդես է գալիս ռուսալեզու երգերով: Եզակի են Սևակի հայերեն լեզվով կատարումները:

Երգն այս առումով բացառություն չէ, բայց այն բացառիկ գեղեցիկ երգ է, նորաոճ ու մեղեդային: Երգիչը երգը մատուցում է ռուսերենով: Այն անչափ մելոդիկ է ու այնքան բնականորեն է ներդաշնակվում տեսահոլովակում տեղ գտած նրբատես ու չքնաղ բնապատկերների հետ:

Սևակի երգը կարոտի, սպասման մասին է: Երգի բառերն ու երաժշտությունը հեղինակել է հենց երգիչը՝ Սևակը: Տեսահոլովակում տեղ է գտել հայկական լեռնաշխարն իր բնության ողջ հմայքով, բուսականության ճոխությամբ ու զմրուխտյա կանաչով:

Рейтинг
( 26 оценок, среднее 4.42 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: