«Նա գոնե ավելի ազնիվ գտնվեց, նորից հիշեցնելով մեզ, թե ինչպես Հայաստանի, քաղաքականության և քաղաքական պայքարի, պետականաշինության մասին իր պատկերացումներով նա ձախողեց 2013 թվականի հեղափոխությունը, այնպես էլ ձախողելու էր պետական կառավարումը․․․»

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրային խոսքը, հրապարակած ցուցակում տեղ գտած մարդկանց անունները օրվա քննարկումների հիմնական առանցքում են։ Այս մասին լրագրող, դասախոս Նարինե Մկրտչյանը գրում է․

«Իզուր եք հեգնում ու ծաղրում Րաֆֆու ցուցակը (իմա՝ ստվերային կաբինետը) նա գոնե ավելի ազնիվ գտնվեց, նորից հիշեցնելով մեզ, թե ինչպես Հայաստանի, քաղաքականության և քաղաքական պայքարի, պետականաշինության մասին իր պատկերացումներով նա ձախողեց 2013 թվականի հեղափոխությունը, այնպես էլ ձախողելու էր պետական կառավարումը:

Հայաստանի կառավարումը պատկերացնելով մի շնորհազուրկ երգահանի, մի հարգարժան եկեղեցականի, Հայաստանին Թաթարստանի կարգավիճակ տվող և դրանով իսկ երջանկացող ռուսահպատակ մեծահարուստի կառավարմամբ, Րաֆֆին ապացուցեց, որ թեպետ հայկական բանահյուսության համաձայն սեպը սեպով են հանում, սակայն Նիկոլի կառավարության անլրջությունը չեն փոխում Րաֆֆու ցուցակի անլրջությամբ:

Դա նույնն է, որ ներկայումս բզկտվող հայկական հողերի համար Նիկոլի ինքնաասուլիսներին պետք է փոխարինելու գան Րաֆֆու ծիծեռնակաբերդյան աղոթքները»,- իր հրապարակումը եզրափակում է Նարինե Մկրտչյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: