Թոռնիկները աշխարհը դարձնում են ավելի գունեղ ու գեղեցիկ․ Տիգրան Ասատրյանը ջերմ տեսանյութ է հրապարակել թոռնիկի հետ

Հանրահայտ երգիչ և, այսպես ասած, ջիգյարով պապիկ Տիգրան Ասատրյանը մեկ անգամ չէ, որ իր հարթակում շատ ջերմ է արտահայտվել թոռնիկների մասին։ Նա համացանցային հարթակում անդրադառնում է թոռնիկների տարեդարձերին, խոսում իր կյանքում փոքրիկների նշանակության մասին։

Հայտնի երգիչը տեսանյութ է տեղադրել սիրելի թոռնուհու մասնակցությամբ։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է սիրառատ պապիկը երգում թոռնիկի համար՝ իր սրտի սերն արտահայտելով նրա հանդեպ, իսկ թոռնիկն ուրախ պտտվում է նրա շուրջը։

Տիգրան Ասատրյանը այդ տեսանյութին կից երեք լեզվով՝ հայերենով, անգլերենով և ռուսերենով գրել է, որ թոռնիկներն աշխարը դարձնում են ավելի գունեղ ու գեղեցիկ։ Ընդ որում, Տիգրան Ասատրյանը թոռնիկին նվիրված երգը կատարում է միջոցառման շրջանակներում։

Տիգրան Ասատրյանի տեղադրած սիրառատ տեսանյութ, որտեղ երևում է, թե պապիկն ինչպես է սիրով ու ջերմությամբ երգում թոռնիկի համար, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: