Ո՞վ էր հանկարծամահ եղած զինվորականը․ նա երեք երեխաների հայր էր․ մանրամասներ

Հերթական ցավալի իրողության մասին անհնար է անտարբեր խոսել։ Քնած ժամանակ հանկարծակի մահացել է Ատոմ Հարությունյանը, որը քառասունչորս տարեկան էր։ Նա ունի երեք երեխաներ, որոնցից ավագը աղջիկ է, որը քսաներկու տարեկան է։

Ատոմի մյուս երկու զավկաները՝ ևս մեկ աղջիկ ու մի տղա, անչափահաս են։ Ատոմն ապրում էր տիկնոջ, երեք երեխաների և մայրիկի հետ։ Ընտանիքը Լոռու մարզի Կուրթան բնակավայրից է, որտեղ մեծ հարգանքով են խոսում Հարությունյանների մասին։

Այս ընտանիքի հիմնական զբաղմունքը, ինչպես մյուսներինը այդ բնակավայրում, հողագործությունն է։ Ատոմը Վարդենիս էր գնացել, որ զորավարժություններ անցկացնի։ Եռամսյա այդ վարժանքների ժամանակ էլ տեղի է ունեցել ցավալի դեպքը։

Ատոմը հանկարծամահ է եղել օգոստոսի երեքի ուշ գիշերին։ Ընտանիքի անդամներն այդ մասին տեղեկացել են ՊՆ հայտարարությունից։ Հայտնի է, որ նշանակվել է դատաբժշկական քննություն, որպեսզի ավելի հստակվի Ատոմի հանկարծակի մահվան հանգամանքները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: