Գուրգենը 3 երեխաների հայր էր, Արթուրը՝ 4․ ովքե՞ր են վերջերս զոհված տղաները

Օգոստոսի սկզբին սրվա մարտերի արդյունքում մենք ունենք վիրավորներ, որոնց մի մասը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուս մասը շարունակում է բուժվել։ Ցավոք, երկու անդառնալի ու թանկագին կորուստ ունեցանք։

Գաբրիելյան Գուրգենը և Խաչատրյան Արթուրը այն պայմանագրային զինծառայողներն են, որոնք զոհվել են օգոստոսի երեքին սրված մարտերի ժամանակ։ Նրանք երկուսն էլ ամուսնացած էին և բազմազավակ հայրեր էին։

Գաբրիելյան Գուրգենը Առաջաձոր համայնքի դպրոցի տնօրեն Նելլի Աթանեսյանի տղան էր, ընտանիքի մինուճար տղան։ Նա երեք զավակ ուներ։ Ընտանիքի անդամները հպարտ էին իրենց տան գլխավորի գործունեությամբ։

Մյուս զինվորականը՝ Խաչատրյան Արթուրը, չորս զավակ ունի։ Նրա աղջիկը ցավով ու վշտով լի խոսքեր էր հրապարակել հոր մահվան լուրն իմանալուց հետո՝ նշելով, որ աշխարհն իր համար փուլ է եկել և հոր կյանքն իր համար հայրենիքից կարևոր էր։

Խաչատրյանների ու Գաբրիելյանների ընտանիքին ուղղված սփսանքը խոսքերն ու ցավակցական հրապարակումները որևէ կերպ չեն կարող մեղմել նրանց ընտանիքի անդամների, զավակների ունեցած ցավն ու ցասումը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: