«Բաքուն նպատակ է դրել այնպիսի դասավորվածություն ստեղծել, որով մենք ունակ չլինենք որևէ տեսակ զորք հետագայում հետ բերել Արցախ։ Ասել է, թե․․․»

Կեսօրից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ արցախյան սահմանի որոշակի հատվածում օրեր շարունակ սրված լարվածությունը վերածվել է թեժ մարտերի, որի արդյունքում ունենք մարդկային կորուստ և վիրավոր։

Այս մասին Դավիթ Գրիգորյանը գրում է․ «Բերձորի գրավում, սա է կարծես այս պահին ադրբեջանցիների նպատակը։ Սրանք փորձում են մի շարք բարձունքներ գրավել Բերձորի ուղղությամբ՝ ստիպելով հայկական կողմին հանձնել քաղաքը։ Այդ բարձունքների գրավումը, ըստ էության, հնարավորություն է տալու ադրբեջանցիներին ուղիղ նշանառության տակ պահել հայկական անցուդարձը։

Հայկական զորքի դուրսբերումից հետո Բաքուն նպատակ է դրել այնպիսի դասավորվածություն ստեղծել, որով մենք ունակ չլինենք որևէ տեսակ զորք հետագայում հետ բերել Արցախ։ Ասել է, թե դուրս բերվող զորքը փաստի դառնա Արցախում հայկական ռազմական ներկայության ավարտը»։

Իսկ Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Բերձորի վրա Հայաստանը որեէ իրավասություն այլես չունի։ Հիշեցնեմ. դա ռուսական պլանի համաձայն։ Հարց. եթե այն գտնվում է ռուսական վերահսկողության ու մանդատի ներքո, ինչու ռուս խաղաղապահի վրա չի եղել hարձակումը և զոհերը հայեր են»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: