«Իմ «թուլություն» շնորհավոր․․․» ահա թե ինչ գեղեցկուհի է դարձել Սիրանուշ Լազյանի և ՍամվելԴանիելյանի դուստրը

Հանրահայտ ու տաղանդավոր դերասանուհի Սիրանուշ Լազյանն արդեն տասնվեց տարի է, ինչ ընտանիք է կազմել և ապրում է նույնպես տաղանդավոր դերասան Սամվել Դանիելյանի հետ։ Նրանք երկու չքնաղ դուստրերի ծնողներ են։

Դուստրերից ավագը Էլենն է, կրտեսերը՝ Մարիան։ Էլենը շատ է սիրում պարել ու նվագել։ Նա նաև Հանրային հեռուստաընկերության հետ է համագործակցում՝ կրկնօրինակելով ֆիլմերի ու մուլտերի հերոսների ձայները։

Այսպիսի զբաղվածությունը, ինչպես իր խոսքում բազմիցս նշում է մայրը՝ Սիրանուշ Լազյանը, ամենևին էլ չի խանգարում, որ Էլենը դպրոցում ևս լավ սովորի և գերազանց հանդես գա։

Այսօր Էլենի տարեդարձն է։ Նա դառնում է տասնհինգ տարեկան։ Իսկական գեղեցկուհի դարձած դստերը մայրն այս տողերով է շնորհավորել․ «Իմ «թուլություն» շնորհավոր․․․»։ Նա նաև տեղադրել է Էլենի լուսանկարներից մեկը։

Սիրանուշի աղջիկները ակտիվորեն մասնակցում են ծնողների վարած թատերական դպրոցի դասերին։ Նրանք սիրով մասնակցում են նախաձեռնված ներկայացումներին, հաջողությամբ են հանդես գալիս բեմի վրա։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: