Տաղանդավոր դերասանուհի Անահիտ Քոչարյանի տարեդարձն է․ ահա թե ինչ տեսանյութ է հրապարակել Արաքսյա Մելիքյանը

Տաղանդաշատ արտիստուհի Անահիտ Քոչարյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա, լինելով ծնունդով լենինականցի, տեղացուն բնորոշ տաղանդով ու արտիստական հմտություններով է աչքի ընկել դեռ վաղ տարիքից։

Դեռ դպրոցական տարիների սկզբից նա հաճախել է դերասանական ու երաժշտական խմբակներ, որոնց շնորհիվ էլ ձևավորվել է դերասանուհու մեջ սերն ու ձգտումը դեպի թատրոն։

Չնայած ապագա արտիստուհին դպրոցում լավ է սովորել, սակայն նրա մտքում մշտապես եղել է թատրոնը։ Նա իր դերասանուհի դառնալու երազանքի մասին ծնողների մոտ չի բարձրաձայնել՝ որոշելով դառնալ բժշկուհի։

Նա ընդունվել է Բժշկական քոլեջ, ապա Ռազմիկ Բադալյանի հետ ճակատագրական հանդիպում է ունեցել, որից հետո թատերական դասերի հաճախելու որոշում է կայացրել՝ շարունակելով աշխատել որպես դերասանուհի։ Նա հատկապես սիրվել է «Ուրախ ավտոբուս» հանրահայտ ֆիլմում ուսուցչուհի ընկեր Սաթնիկի կերպարը կերտելու շնորհիվ։

Արաքսյա Մելիքյանն այսօր դերասանուհու հետ մի տեսանյութ է տեղադրել, որտեղ նրանք կրկնօրնակում են «Ուրախ ավտոբուս» ֆիլմի հանրահայտ դրվագներից մեկը։ Այն կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: