Ուշագրավ․ Նման ավազե խալիներ ամեն տարի հայտնվում են Իրանի Հորմոզ կղզու ափամերջ շրջանում

Իրանական պետության և մշակույթի առանձնահատուկ խորհրդանիշներից մեկն էլ պարսկական գորգերն են՝ իրենց յուրահատուկ նախշերով ու գույներով։ Գաղտնիք չէ, որ Իրանը մեծ ու բազմաշերտ երկիր է, որն ունի իր յուրահատուկ ավանդույթն ու սկզբունքները։

Իրանի տարածաշրջանի մի զգալի հատված են զբաղեցնում ավազով հարուստ վայրերը, որոնք տարբեր գույներով են աչքի ընկնում։ Այս իրողությունը ստեղծագործ մարդկանց ձեռքին դարձել է մշակութային նոր երևույթ ստեղծելու առիթ։

Ահա իրանահայ Ժորժ Աբրահամյանը, որ հաճախ է իր հարթակում և իրական կյանքում ներկայացնում պարսկական ինքնատիպ մշակույթն ու հետաքրքիր իրողությունները, հերթական ուշագրավ հրապարակումն է արել։

Նա տեղադրել է ուշագրավ լուսանկարներ, որոնցում երևում են իրանական Հորմոզ կոչվող կղզու ափին կից գտնվող հատվածում գունավոր ավազից պատրաստված խալիներ։

Նա այդ լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Նման ավազե խալիներ ամեն տարի հայտնվում են Իրանի Հորմոզ կղզու ափամերջ շրջանում: Խալիները «գործվում» են կղզու բազմագույն ավազներով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: