«Ոնց հասկանում եք, այս տարի միայն ես կապ չունեմ «կրթության» հետ»․ Արաքսյա Մելիքյանի ուշագրավ հրապարակումը

Սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանը այս տարի կրթության ոլորտ է ճանապարհել ոչ միայն իր երկու զավակներին, այլ նաև ամուսնուն։ Անդրանիկ Զաքարյանը այս ուսումնական տարում սկսել է դասախոսել ԵԹԿՊԻ-ում։

Այդ մասին տեղեկանում ենք Արաքսյայի հրապարակումից։ Ամուսնու նոր աշխատանքի մասին կինն է հայտնել՝ հրապարակելով կադրեր, որոնք արվել են սեպտեմբերի մեկին։

Արաքսյա Մելիքյանը կադրերին կից գրել է․ «Ըհը, ոնց հասկանում եք այս տարի միայն ես կապ չունեմ «կրթության» հետ։ Տղաս գնաց ավագ դպրոց (Կարեն Դեմիրճյանի անվան)։

Աղջիկս գնաց 4-րդ դասարան (Ա.Ս.Պուշկինի անվան)։ Ամուսինս գնաց Դավիթ Հարությունյանի արվեստանոց,որպես դասախոս ( ԵԹԿՊԻ)։ Դե ձեզ տեսնեմ լուսավորեք ու լուսավորվեք գիտելիքի աշխարհում»,- իր հրապարակումը եզրափակում է Արաքսյան։

Ինչպես հայտնի է, Արաքսյայի տղան նաև թատերական խմբակ է հաճախում և ունի լուրջ արտիստական տաղանդ ու նախասիրություններ։ Գուրգենը հասցրել է հանդես գալ տարիքային մի շարք նախագծերում։ Մոր և որդու մասնակցությամբ տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: