«Հայաստանի պատկան մարմինները, քաղաքացիներն ու ռուսական ռեզիդենտուրան Հայաստանում պարտավոր են լինել գերագույն զգոնության վիճակում, հատկապես տհաս ու ստորագույն հինգերորդ շարասյունը»

Քաղաքագետ Շիրինյան Լևոնը գրել է․ «Հայաստանի պատկան մարմինները, քաղաքացիներն ու ռուսական ռեզիդենտուրան Հայաստանում պարտավոր են լինել գերագույն զգոնության վիճակում, հատկապես տհաս ու ստորագույն հինգերորդ շարասյունը: Ոխերիմ բարեկամը ոխերիմ թշնամուն կարող է հրահրել հայ ժողովրդի, ռուսահայության ու Հայաստանի դեմ:

Գիտակցել է պետք. Հայաստանը, ինչպես Ուկրաինան օրհաս են ապրում, սակայն մղում են անկախության պատերազմ ու հաղթելու են ռուսական նացիոնալ-շովինիզմին: Պուտլեր կապուտ»։

Իսկ ավելի վաղ Լ․ Շիրինյանը գրել էր հետևյալը․ «Հայաստանում զավեշտախաղը շարունակվում է․ տարբեր վարիացիաներով, ինչ որ մի տեղից, անհայտ մի ուժ Հայաստանի անցյալի որոշ «գիգանտների» համար ականջակալներ է նախատեսել․ պարբերաբար ձգում է թոկը՝ երգչախումբը գոռում է իշխանափոխություն։

Ու անվստահությունը վաղուց կորցրածները ազգարարում են Ազգային վստահության կառավարություն ծնունդը, խեղված ու տապալված Ազգային համաձայնության կառավարության փոխարեն: Ու այս բոլորը Սոչիում հայոց շահերի աճուրդի տագնապալի ֆոնին: Սթափվեք պարոնայք, Պուտլեր կապուտ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: