Էդ կինն աշխատանքից կազատվի… Շողեր Թովմասյանը բարկացած հոլովակ է հրապարակել

Գրիշայի և Շողերի տղան՝ Ալեքսը, վերջին օրերին դժգոհել է որովայնի հատվածի ցավերից։ Մայրը զանգել է շտապ օգնություն, սակայն նրա զանգերը երկար ժամանակ անպատասխան են մնացել։ Նա ճշտել է հեռախոսազանգին պատասխանող կնոջ տվյալները։

Շողերը, դժգոհելով հայկական սպասարկման որակից առհասարակ, վստահեցնում է, որ շտապ օգնության զանգերին չպատասխանող անպատասխանատու հեռախոսավարուհին ազատվելու է աշխատանքից, քանի որ նման ոճով չի կարելի աշխատել։

Շողերը շնորհակալություն է հայտնում Բաբլոյան կենտրոնի անձնակազմին լավ ու հոգատար սպասարկման համար։ Նա տեսանյութեր է հրապարակել՝ նախ տեղեկացնելով Ալեքսի առողջական վիճակի մասին, ապա ցույց է տվել, որ իրենց արդեն տուն են եկել։

Բժշկական հետազոտության արդյունքում բժիշկները ինչ-որ վիրուս են կասկածել, որի համար էլ որոշակի ցուցումներ են տվել։ Այս մասին Շողերի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որտեղ մայրը բավականին բարկացած է բժշկական սպասարկման որակից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: