Ահա թե ինչ քնքուշ ու գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել Սարգիս Եղիազարյանը․ «Անուշիկ մի աղջիկ ես»

Հանրահայտ ու ռոմանտիկ երգերով հայտնի Եղիազարյան Սարգիսը նոր երգ է ներկայացրել իր երգարվեստի սիրահարների դատին։ Ստեղծագործությունը վերնագրված է «Անուշիկ մի աղջիկ ես» քնքուշ ու խոսուն ձևակերպմամբ։ Երգը նույնքան քնքուշ ու գեղեցիկ է, որքան ընտրված վերնագիրը։

Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Անահիտ Մխիթարյանը, որը վերջին շրջանի նոր պրեմերաների մեծ մասի երգերի հեղինակն է։ Երաժշտությունը հենց կատարող երգիչը՝ Սարգիսն է հեղինակել։ Ստեղծագործության գործիքավորմամբ այս անգամ ևս Գասպարյան Գուրոն է զբաղվել։

Սարգիսի երկրպագուներն արդեն իսկ հասցրել են ջերմորեն արձագանքել սիրելի երգչի ներկայացրած նոր ստեղծագործությանը՝ գրելով, որ երկար են սպասել ստեղծագործությանը և իրենց սպասումներն արդարացված են, քանի որ գործը շատ լավն է։

Ստորև կցված նյութի մեջ կարող եք ունկնդրել Եղիազարյան Սարգիսի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան, իսկ մեկնաբանություններում կարող եք թողնել ձեր սեփական կարծիքն ու տպավորությունը ստեղծագործության մասին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: