«Ադրբեջանում ռուսական Sputnik Azerbaijan խմբագրության մի քանի լրագրող աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, քանի որ հրաժարվել են․․․»

Վահե Աղաջանյանը գրում է․ «Ադրբեջանում ռուսական Sputnik Azerbaijan խմբագրության մի քանի լրագրող աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել, քանի որ հրաժարվել են հրապարակել ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Արցախում Ադրբեջանի զինված ուժերն է խախտել հրադադարի ռեժիմը։

Իրենց քայլն ադրբեջանցի լրագրողները բացատրել են այն հանգամանքով, որ երբեք չեն կարող դեմ գնալ Ադրբեջանի ազգային շահերին։ Ի՞նչ ունենք Հայաստանում։ Մամուլը և վերլուծաբան կոչեցյալները 100 տոկոսով սպասարկում են օտարի շահը, մի մասը՝ Ռուսաստանի, մի մասը՝ ԱՄՆ-ի, իսկ եթե նրանց օրվա լափը տա Գվատեմալան, նրանք կպաշտպանեն Գվատեմալայի շահերը, միայն ոչ Հայաստանինը։

Լսե՞լ եք մի դեպք, երբ որևէ հայ լրագրող հրաժարվի պատվերով հոդված հրապարակելուց, թեկուզ գիտի, որ այն տեքստը, որը գրում է իր ձեռքերով, ամբողջությամբ սուտ է, իսկ այդ սուտը աշխատելու է Հայաստանի դեմ։ Չեք լսել, որովհետև չի եղել այդպիսի դեպք, քանի որ աշխարհում հայերը հայտնի են որպես փողի դիմաց ամեն ինչ անող ազգ։

Թվում է՝ մանր դրվագ է, լրագրողներ են՝ ազատվել են աշխատանքից, բայց մի քիչ խորքային եթե վերլուծենք, ապա շատ հարցերի պատասխաններ կգտնենք հենց այս դրվագից։ Մինչև ճիշտը չխոսենք ու իրերին իրենց անուններով չկոչենք, ոչնչի էլ չենք հասնելու»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: