«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ․․․»

Արմեն Մուրադյանը գրում է․ «Ցավով տեղեկացա անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Ռեյմոնդ Վահան Դամադյանի մահվան մասին։ Նա հայտնագործել է մագնիսառեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը (MRI), որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

2019 թվականի հունիսին հայրենիք այցի շրջանակում մեծանուն գիտնականը նաև ԵՊԲՀ հյուրն էր: Դամադյանն արժանացավ բժշկական 100-ամյա բուհի պատվավոր դոկտորի կոչմանը: Աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բժիշկները շնորհակալ են Ռեյմոնդ Դամադյանին բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար: Ապագա գյուտարարը ծնվել է 1936 թվականին՝ Նյու Յորքի Մելվիլում։

Նա ոչ միայն հրաշալի տիրապետում էր մաթամատիկային, այլ նաև որոշ ամանակ բժշկություն է ուսումնասիրել։ Նաւ դեռ ութ տարեկանից երաժշտության դասերի է հաճախել՝ նվագելով ջութակ։

«Դամադյանի գյուտը ճանաչվել է ախտորոշիչ բժշկության ամենամեծ առաջընթացներից մեկը:
1978-ին Դամադյանը հիմնադրել է մագնիսառեզոնանսային սքաներների արտադրության ընկերություն: Երկու տարի անց վաճառքի նպատակով թողարկվել է առաջին ՄՄՌ սքաները: Գիտնականի գյուտը լայն ժողովրդականություն է ստացել, և սկսել են այն ոչ միայն պատճենել, այլև հագեցնել «նորույթներով»»:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: