«Տեսնու՞մ եք այս նոր ճանապարհի թեման, որ արդեն արևմուտքն է քննարկում, որպես ռուսների կողմից պլանավորվող․․․»

Մեր տարածաշրջանում քննարկվող նոր ճանապարհի մասին թեժ քննարկումներ են ծավալվում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև արևմտյան մամուլում և քաղաքական դաշտում, ինչը խոսում է ճանապարհի և թեմայի աշխարհաքաղաքական կարևոր իրողություն լինելու մասին։

Հովհաննես Ավետիսյանը, տեղադրելով արևմտյան քաղաքական դաշտում վերջերս տեղի ունեցած քննարկումներից մեկից մի հատված, իր հարթակում գրում է․ «Տեսնու՞մ եք այս նոր ճանապարհի թեման, որ արդեն արևմուտքն է քննարկում, որպես ռուսների կողմից պլանավորվող:

Մեր Հյուսիս-հարավ կոչեցյալ ճանապարհը գլխավորապես սրա համար էինք իբր սարքում, որ դառնանք այս կարևոր առևտրային ճանապարհի մասը՝ Հնդկաստան-Եվրոպա, նաև Ռուսաստան: Հարևանը ամեն ջանք դրեց, որ սա էլ ձեռքներիցս տանի, ու վստահ եմ սա էլ է տանելու, մեր անցյալի ու ներկայի տգետների շնորհիվ:

Տասը և ավել տարի է արդեն, Հյուսիս-հարավի դեռ կեսը չենք սարքել: Գրողը ձեզ տանի հիմար որկրամոլներ: Այս ճանապարհն էլ, որ նշված գծով կառուցվեց, մեր պետությունը դառնալու է բացարձակապես անպետք՝ ոչ միայն դրսի աշխարհի համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: