Էրիկի ու Սվետլանայի միասնության, հարսանեկան արարողության մասին նրանց ընկերներից շատերը ջերմ ու բուռն են արձագանքել, քանի որ այս զույգը բավականին դժվարին համատեղ ընթացք է ապրել։ Էրիկն ու սիրելին տարիներ առաջ գժտվել են։
Գժտությունից հետո Սվետլանան նույնիսկ ամուսնացել է, սակայն դա չի խանգարել, որ սիրող սրտերն ի վերջո հասկական իրենց սրտի թելադրանքն ու վերստին միավորվեն՝ կազմակերպելով շքեղ ու գեղեցիկ ընտանիք։
Հարսանեկան արարողության ժամանակ Էրիկն իր սիրելիին ռոմանտիկ երգով է սրտի ասելիքը փոխանցել, որի ներքո Սվետլանան չի կարողացել զսպել իր արցունքները։
Էրիկի կինն իսկական գեղեցկուհի է։ Ընդ որում, նրա տեղադրած կադրերից երևում է, որ նա իր գեղեցկությունը ժառանգել է նույնչափ գեղեցկուհի մայրիկից։ Սվետլանան ու մայրը բավականին նման են արտաքնապես իրար։
Սվետլանան ունի նաև եղբայրներ, որոնք զինվորականներն են այս պահին։ Ամուսնացող հարսնացուն իր հարթակում նաև զինվորական եղբայրների հետ է լուսանկարներ տեղադրել։