Մենք վստահ ենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների փոքրիկներն ապագայում իրենց ծնողների նման լավ մասնագետներ են դառնալու․․․

Սեպտեմբերի մեկի տոնական տրամադրությունը թևածում է բոլոր նրանց ընտանիքներում, որտեղ կա առաջին դասարան հաճախող բալիկ։ Ընդ որում, որգևորությունը նույնն է՝ անկախ մասնագիտությունից և զբաղվածության ոլորտից։

Բոլոր ծնողներն էլ ցանկանում են լավագույնն անել իրենց բալիկի համար, որի մոտ նոր կյանքի փուլ է մեկնարկում։ Շենգավիթ բժշկական կենտրոնի սոցհարթակում հատուկ հրապարակում է նվիրվել հիվանդանոցի բուժանձնակազմի առաջին դասարանցի ունեցող ծնող-բժիշկներին և նրանց բալիկներին։

Այդ անդրադարձի մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․ «Շնորհավորում ենք բոլոր երեխաներին ու հատկապես առաջին դասարանցիներին՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ «Շենգավիթ» ԲԿ-ի բուժանձնակազմից շատերի ընտանիքում ևս այսօր տոն է:

Մենք վստահ ենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների փոքրիկներն ապագայում իրենց ծնողների նման լավ մասնագետներ են դառնալու»,- գրված է անդրադարձի մեջ։

Կցված են նաև լուսանկարներ, որոնցում երևում են բազմավաստկ բժիշկներն ու նրանց առաջին դասարան հաճախող բալիկները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: