Երջանկահիշատակ, լեգենդար արտիստ Երվանդ Մանարյանի տարեդարձն է, առիթ արտիստին վերստին հիշելու, նրա բարի հիշատակը ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու։ Ապագա արտիստը ծնվել է իրանական միջավայրում՝ Արաքում։
Սկզբում սովորել է նախ հայկական, ապա ամերիկյան ու պարսկական կրթօջախներում, հետո եկել է Հայաստան՝ ընդունվելով Թատերական ինստիտուտ։ Ռեժիսորի մասնագիտություն ստանալուց հետո հանդես է եկել որպես ռեժիսոր ու դերասան։
Մի քանի ֆիլմերում նկարահանվելուց հետո արտիստն իր ինքնատիպ ոճով միանգամից աչքի է ընկել ու սիրվել շատերի կողմից՝ շուտով հասնելով համահայկական ճանաչման։ Ե․ Մանարյանն ունի նաև սցենարական աշխատանք կատարելու հաջողված փորձեր։
Նշենք, որ նրա եղբայրը՝ Արման Մանարյանը ևս արտիստական ոլորտի ներկայացուցիչ է, տաղանդավոր ռեժիսոր է։
Մշակութային ասպարեզն է ընտրել նաև Երվան Մանարյանի տղան՝ Քրիստը, որը ոչ միայն երգում ու սցենարներ է գրում, այլ նաև իր ստեղծագործական ու հաղորդավարական տաղանդի շնորհիվ մի շարք նախագծեր է մտածում և իրականացնում։