Էրիկի ու Սվետլանայի հարսանեկան արարողության մասին հայտնի դարձավ հենց հարսանիքի օրը։ Չնայած համացանցում հասանելի կադրերը սակավ են, սակայն դրանք էլ բավարար են, որ կարելի լինի գաղափար կազմել, թե ինչպիսին է եղել զույգի հարսանեկան արարողությունը։
Հարսանցուն շատ շքեղ տեսքով է աչքի ընկել։ Զույգի քավորկինը եղել է Էմմին, իսկ քավորը՝ նրա ամուսինը, որն այդ հանգամանքի բերումով առաջին անգամ հայտնվեց հանրային տիրույթում, քանի որ միանչ այդ խուսափում էր։
Էրիկի ամուսնության փաստին իրեն բնորոշ յուրօրինակությամբ անդրադարձել է Նազենի Հովհաննիսյանը՝ գրելով․ «Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը: Իմ սիրուն Լանայի ու Էրիկի Սիրո հաղթանակը ուժ է տալիս ապրելու։
Հեքիաթային Սերը ձեր թող հարատև լինի, դուք արժանի եք լավագույնին: Շնորհավո՜ր։ Լանան ու Էրիկը Երջանիկ են, որովհետև հասան իրար վերջապես: Սիրով ու սիրո հանուն»,- իր հրապարակումը եզրափակել է Նազենի Հովհաննիսյանը։