«Շնորհավոր ինձ ուժ տվող ծնունդդ, աղջիկս»․ դերասան Վահագն Գալստյանի և Շուշան Ղազարյանի դստեր տարեդարձն է

Հանրահայտ արտիստ Վահագն Գալստյանն, ինչպես հայտնի է, Շուշան Ղազարյանի հետ միասին երկու հրաշալի բաիկներ ունի, որոնցից կրտսերը տղան է, իսկ ավագը՝ աղջիկը՝ Լիլին, որի տարեդարձն է այսօր։

Դստեր տարեդարձի առիթով հայրը տեղադրել է նրա վերջին շրջանի լուսանկարներից մեկը՝ շնորհավորական գրառում անելով։

Լիլիի տարեդարձի առիթով հրապարակում է արել նաև նրա մայրը՝ Շուշան Ղազարյանը, որը դասախոսում է Թատերական ինստիտուտում։

Շուշան Ղազարյանը, տեղադրելով իր և աղջկա տարբեր տարիների լուսանկարներից մի քանիսը, գրել է․ «Իմ աշխարհ, իմ տիեզերք, իմ աղջիկ, իմ մեծ, խելացի, գեղեցկուհի, շնորհաշատ Լիլի։ Շնորհավոր ինձ ուժ տվող ծնունդդ, աղջիկս։

Աստծո օրհնությամբ առողջ, երջանիկ, հաջողակ հարուստ պիտի լինես միշտ։ Թող Տիեզերքը առատաձեռն լինի քո նկատմամբ իմ Լիլ։ Սիրում եմ քեզ ամենից ու ամենքից առավել»։

Նշենք, որ Լիլին ունի թատերական լուրջ հակումներ և պատրաստվում է կայանալ հենց այդ ոլորտում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: