Պարույր Հայրիկյանը հուզիչ գրառում է արել՝ պատմելով, թե ովքեր են իրեն հյուրընկալել

Պարույր Հայրիկյանը սկզբունքորեն չի հրաժարվում իր գրավոր խոսքը դասական ուղղագրությամբ փոխանցելու մտքից։ Նա նոր հրապարակում է արել, որտեղ պատմել է, թե ինչ հաճելի հյուրեր է ունեցել։

Հանրահայտ գործիչը երկար տարիներ անց իր հարկի ներքո հյուընկալել է Ամերիկայում մանկավարժական գործունեություն ծավալած քրոջը, որի մասին գրում է․ «Աւելի հաճելի բան, քան ընտանեկան ու բարեկամական մթնոլորտն է սեփական, մանաւանդ սեփական ձեռակերտ հարկի տակ, դժուար է պատկերացնել։

Երկու տասնամեակից աւելի (բանտ, աքսոր, արտաքսում) անձնապէս նաեւ այդ եմ երազել ու չնայած այսաւր մեր ընդհանրական վիճակը զրկել եւ զրկում է հոգեւոր անդորրից, բայց մտերիմներիդ հետ ՓԱՌՔ ես տալիս Ամենակարողին մեզնից վերջնականապէս չհրաժարուելու՝ մեզ աւելի խիստ չպատժելու համար։

Քոյրիկս՝ յայտնի մանկավարժ (դասաւանդում է հայերէն, ռուսերէն, ֆրանսերէն, անգլերէն) Լուսին Հայրիկեանն է ժամանել հեռաւոր ԱՄՆ-ից։ Ափսոս, որ մեր միւս բարեկամները այդ թւում այսաւր մեզ ջերմացնող Ստեփան Զատիկեանի ժառանգները լուսանկարուելու պահին արդէն ընթացքի մէջ էին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: