Ո՞վ էր այրվածքներ ստացած Պալյան Պողոսյանը․ մանրամասներ մահացած զինվորի մասին

Հայ ժողովրդին ևս մի երիտասարդ ու պայծառ զինվորականի ցավալի մահվան լուր ցնցեց ու վշտացրեց։ Խոսքը Պողոսյան Պալյանի մասին է։

Զինվորական Պողոսյան Պալյան հուլիսի տասնյոթին լուրջ այրվածքներ է ստացել։ Նրան անմիջապես նախ Զանգեզուրի հոսպիտալ են հասցրել, իսկ հետո անհապաղ կերպով Այրվածքաբանության կենտրոն են տարել։

Պալյան Պողոսյանի վիճակը ոչ միայն չի բարելավել, այլ հակառակը, վիճակն էլ ավելի է բարդացել, ինչի պատճառով երիտասարդը, ցավոք սրտի, չի կարողացել փրկվել և մահացել է։

Պալյան այրվածքներ էր ստացել այն ժամանակ, երբ փորձել էր մարել իրենց զինվորական վագոն տնակում հանկարծակի բռնված հրդեհը հանգցնել։ Պալյան ծնունդով Ախուրյան Ազատան բնակավայրից էր։

Պալյանը Ջիվանի Պողոսյանի ընտանիքի տղա միակ զավակ էր․ նա միակ քրոջ միակ եղբայրն էր, ընտանիքի հույսն ու ապավենը։ Երիտասարդը մինչ զինվոր դառնալն ընդունվել ու սովորել է Մանկավարժական համալսարանի Գյուրիում գտնվող մասնաճյուղում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: