«Ծանոթացեք, մայրս է։ Մենք 20 տարի միասին չենք ապրել, քանի որ ինձ մեծացնելու համար նա գտնվում էր արտերկրում․․․»

Էլեն Ղասաբողլյանը գրում է․ «Ծանոթացեք, մայրս է։ Մենք 20 տարի միասին չենք ապրել, քանի որ ինձ մեծացնելու համար նա գտնվում էր արտերկրում։

Ամբողջ 20 տարիների ընթացքում մեր երազանքն է եղել միասին ապրել կողք կողքի, քանի որ ես մեծացել եմ առանց մայրական ջերմության և սիրո, իսկ նա՝ առանց իր երեխային մեծացնելու բերկրանքի։ 2021 թվականին վերջապես տեղի է ունենում երկուսիս այդքան սպասված պահը, նա վերդառնում է, և մենք սկսում ենք միասին ապրել, հրաշալի է, մենք երջանիկ ենք, ինչպես երբեք:

Իսկ հետո, մայրիկս սկսում է առողջական խնդիրներ ունենալ և բազմաթիվ հետազոտություններից հետո պարզում ենք, որ կյանքը դաժան փորձություն է պատրաստել մեզ համար, և մայրիկիս մոտ ախտորոշվում է քաղցկեղ:

Այո, դա մի մեծ hարված էր ինձ համար, բայց անհրաժեշտ է հավաքել ուժերը և կենտրոնանալ անելիքների վրա։ Ես հավատում եմ, որ մեզ մոտ ստացվելու է հաղթել, ստացվելու է, քանի որ տեսնում եմ, թե ինչպես են բոլորը մեր կողքին իրենց աղոթքներով, լավ մաղթանքներով, ուժ տալով, հոգատարությամբ և ուշադրությամբ»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: