Դուք կզարմանք, երբ իմանաք, թե ով է «Հատուկ դասարան»-ի Աննան․ ուշագրավ մանրամասներ

Լայն լսարան ձեռք բերած «Հատուկ դասարան» սերիալը շարունակում է մնալ հեռուստադիտողի ամենասիրելիներից։ Սերիալի երիտասարդ անձնակազմը գրավում է տարեկից հեռուստադիտողներին։

Սերիալում հանդես եկող դերասաններից շատերի համար սերիալը առաջին քայլեր կատարելու հնարավորություն է տվել։ Նրանցից է Էլեն Սաֆարյանը՝ սերիալում Աննայի դերակատարուհին։

Էլենը հանրահայտ երաժիշտ Արսեն Սաֆարյանի դուստրն է։ Հայրը դստերն աջակցում է իր բոլոր նախաձեռնություններում, սակայն նաև խստապահանջ է և օբյեկտիվ։ Նա չի ընդդիմացել դստեր դերասանուհի դառնալու ցանկությանը, բայց պայման է դրել նրա առջև։

Պայմանի համաձայն Էլենն այժմ սովորում է ԵՊՀ-ում, որ հաստատուն հիմնական մասնագիտություն ստանա։ Էլենը նաև հաճախում է Միհրանի ու Արփիի դերասանական դպրոց՝ դերասանական դասընթացների։

Էլենի կերտած կերպարը ժամանակակից թրենդներին հետևող աղջնակ է, որը չունի խորը մտածողություն, սակայն շատ է սիրում իր ընկերներին և բոլոր հարցերում համաձայն է նրանց որոշումների հետ, աջակցում է նրանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: