Գոռ Եփրեմյանը երգ է ներկայացրել․ ահա թե ով է տեսահոլովակի դերասանուհին

Ամերիկաբնակ հանրահայտ երգիչներից մեկը՝ Գոռ Եփրեմյանը, նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Քանի, քանի» ձևակերպմամբ։ Նրա ներկայացրած գործերը հիմնականում ջերորեն են ընդունվում։

Այս անգամը ևս բացառություն չէ․ շատերն են ոգևորությամբ ընդունել՝ շնորհավորելով հեղինակին։ Երգի երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, իսկ խոսքը հեղինակել է Էլինա Ամիրյանը։

Երգը հետաքրքիր երաժշտական ​​մշակման է ենթարկվել, որը կատարվել է DUETRO ստուդիոյում։ Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանել է Վահե Մարգարյանը։

Տեսահոլովակում գլխավոր հերոսի կերպարում հանդես է գալիս հենց երգիչը՝ Գոռ Եփրեմյանը, իսկ հերոսուհու կերպարում հանդես է եկել հանրահայտ արտիստուհի Շուշան Թովմասյանը։ Երգը սիրո թեմատիկայով գրված գեղեցիկ, մեղեդային ստեղծագործություն է։

Ստեղծագործության հիմնական բովանդակությունը սիրած աղջկա հանդեպ ունեցած սիրող սրտի ջերմ արտահայտություն է։ Գոռ Եփրեմյանի ներկայացրած նոր, գեղեցիկ ստեղծագործության պրեմիերան կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 62 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: