Աշխարհի ամենալավ վարչապետի հետ, Ջերմուկում․ կադրեր Ջերմուկից

Երբ հայտարարվեց վարչապետի արձակուրդի գնալու մասին նորությունը, լրատվամիջոցների հրապարակումներում հայտնվեց տեղեկություն, որ վարչապետը որոշել է ընտանիքի անդամների հետ իր հանգստյան օրերը անցկացնել նախորդ տարվա պես դարձյալ Հայաստանում՝ մասնավորապես Ջերմուկում։

Տեղեկության մեջ ասվում էր նաև, որ տեղանքում սահմանվել է հատուկ ուժեղացված հսկողություն, հրահանգվել է ստուգել տեղում հանգստացող մարդկանց ով լինելը, իսկ մինչ վարչապետի հանգստի ավարտը նոր հանգստացողների ամրագրումներ չանել։

Ֆեյսբուքյան օգտատերերից Նինա Աճեմյանը վարչապետի Ջերմուկում գտնվելու ժամանակ նույնպես այնտեղ է եղել։ Նա նույնիսկ հասցրել է հանդիպել վարչապետի հետ ու այդ հանդիպումներից լուսանկարներ տեղադրել։ Այդ լուսանկարներն արվել են Ջերմուկի հանգստյան գոտիներից մեկում։

Նինա Աճեմյանն այդ լուսանկարներն այսպես է մեկնաբանել․ «Աշխարհի ամենալավ վարչապետի հետ, Ջերմուկում»։ Լուսանկարներում երևում է նաև Աննա Հակոբյանը․ հրապարակված լուսանկարները հիմնականում արված են երեկոյան ժամերին։

Նիան Աճեմյանի ընկերները ջերմորեն են արձագանքել այդ լուսանկարներին՝ բարևներ փոխանցելով վարչապետին։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: