«Այսօր ես ավարտեցի ԵՊԲՀ բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը»․ պատգամավոր Լուսինե Բադալյանը լուսանկարներ է հրապարակել

Պատգամավոր Լուսինե Բադալյանը գրում է․ «Նախորդ 2-3 տարվա ընթացքում հանրային առողջության հրաշալի մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի և ԱԺ առողջապահության հարցերով մշտ. հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ մշակում էինք ԱԱՊ օղակի բարեփոխման ծրագիր, որը վերջապես արժանացավ ուշադրության՝ դառնալով իմ ավարտական թեզը, և իմ՝ թեզի պաշտպանությունն արժանացավ գերազանց գնահատականի մասնագետների և քննական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից (գիտական ղեկավար՝ բ.գ.թ. Դավիթ Մելիք-Նուբարյան)։

Այսօր ես ավարտեցի ԵՊԲՀ բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագիրը, ինչի համար շնորհակալ եմ այն հրաշալի դասախոսներին, որոնք, բացի գիտելիք փոխանցելուց, սովորեցրեցին այլ մտածելակերպ, առողջապահության ոլորտը կառավարելու ժամանակակից մեթոդներ, միջազգային մոտեցումներ (դրա համար հատուկ շնորհակալություն Մենեջմենթ Միքս Հայաստանին։

Շնորհակալությունների շարքը երկար կլինի, դրա համար էստեղ չեմ շարադրի։ Միայն հաստատ կասեմ, որ թե ես, թե իմ մյուս համակուրսեցիներն ամեն ինչ անելու ենք, որ մեր՝ ԵՊԲՀ -ում ստացած գիտելիքները ծառայեցնենք ոլորտին, իսկ ես, առաջին հերթին պիտի սկսեմ հենց ԱԱՊ օղակի բարեփոխման մեր ծրագիրը կյանքի կոչելու ջանքերից, որը հավանաբար առաջիկայում կհրապարակենք և հնարավորինս լայն քննարկումներ կունենանք։

Շնորհակալություն բոլորին։ Հատկապես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին` այս հնարավորությունն ինձ ընձեռելու և Նարեկ Զեյնալյանին՝ դասերս միշտ ստուգելու և խստության համար․ իմ ամեն քննությունը 2 քննություն էր․ մեկը հանձնաժողովում, եթե դա անցնում էի, նոր գնում էի իսկական քննության»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: