Այսօր դրամատուրգ, սիրված հաղորդավարուհի Կարինե Խոդիկյանի հոբելյանն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դրամատուրգ, հաղորդավարական հաջող փորձ ունեցող Կարինե Խոդիկյանի ծննդյան օրն է։ Նա ծնունդով Ախալքալաքից է։ Երևանում բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ախալքալաք՝ աշխատելով հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի։

Մանկավարժական հինգամյա գործունեությունից հետո սկսել է թղթակցել թերթերի ու ամսագրերի։ 1989 թվականից հայտնի «Գարուն» ամսագրի խմբագիրն է։ Կ․ Խոդիկյանը 2000 թվականից տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մշակույթի նախարարությունում։

2008 թվականին նա իր դիմումով վերջնականապես դուրս է եկել Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Կ․ Խոդիկյանը ստեղծագործում է։ Նրա պիեսների հիման վրա Հայաստանում և արտերկրում բեմադրվում են արդիական թեմաներ բարձրաձայնող ներկայացումներ, որոնք սիրով են ընդունվում։

Կ․ Խոդիկյանը գրել սկսել է յոթերորդ դասարանից։ Գրել է առաջին սիրո մասին, սակայն հասցեատերն այդպես էլ այդ մասին չի իմացել։ Կ․ Խոդիկյանն ամուսնացած է։

Նա խոստովանում է, որ իր բոլոր հաջողություններն ամուսնու աջակցությամբ են գրանցվել։ Դրամատուրգն առիթների ժամանակ կարոտով է խոսում հայրենի Ախալքալաքի մասին, որտեղ ապրում են նրա հարազատները։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: