Ամառային ձնագնդի Երևանում․ հետաքրքիր կադրեր մայրաքաղաքից․ տեսանյութ

Վարդավառյան զվարճալի տոնը հայաստանցիները բավականին հագեցած ու հետաքրքիր եղանակով ճանապարհեցին։ Հայաստանյան տարբեր բնակավայրերում կազմակերպվեցին ջրոցիներ, դուրս հանվեցին տեղի ջրցանները՝ մարդկանց տոնը լիարժեք դարձնելու համար։

Երևանում քաղաքապետարանը տարբեր ծրագրեր էր նախաձեռնել, որ ավելի հետաքրքիր ու հագեցած անցնի մայրաքաղաքում գտնվողների վարդավառյան տոնը։ Երևանի հրապարակում ուրած երաժշտության և ջրցան մեքենաների ջրի ներքո շատերը լիցքաթափվեցին՝ ջրելով միմյանց։

Մեկ այլ ուշագրավ ծրագիր էր նախաձեռնվել Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի բակում։ Հատուկ մեքենայով բակում ամառային ձյուն է բեռնաթափվել։ Տեղում գտնվողները կարողացել են ամառային ձնագնդի խաղալ՝ լիաթոք ուրախանալով ու զվարճանալով։

Այս ուրախ իրադարձությանը մեծ ոգևորությամբ մասնակցել են ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց հետ գտնվող մեծահասակները։ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի բակում արված զվարճալի և ուրած կադրերը, որ Երևանի քաղաքապետարանի սոցհարթակում են տեղադրվել, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: