Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանի տարեդարձն է․ ո՞ւր է արտիստուհին, ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդավոր ու շատերին սիրելի արտիստուհի Մարգարիտա Խաչատրյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Մարգարիտան ծնունդով Չարենցավանից է։ Ժամանակին ստացել է դերասանական կրթություն՝ հանդես գալով որպես արտիստուհի։

Որպես բազմակողմանի և իրական արտիստուհի՝ Մարգարիտան ըստ անհրաժեշտության իր երկրպագուներին ուրախացնում է թե՛ իր դերասանական խաղով, թե՛ երաժշտական հաճելի կատարումներով։

Մարգարիտան վերջին տարիներին սակավ է հեռուստաէկրաններից երևում, չնայած որ ժամանակին նրա ներկայությունը հեռուստաէկրաններին մշտական էր ու սպասված։ Նրան հեռուստադիտողը սիրով ընդունում էր ոչ միայն սերիալներում ու սիթքոմերում, այլ նաև զվարճալի մանրապատումներում։

Դերասանուհու կերպարանափոխումները հոգեհարազատ և սիրելի են շատերի համար։ Իր այս ժամանակավոր բացակայությունն ինքը՝ արտիտուհին, բացատրում է իր մասնագիտական կարողություններին արժանի առաջարկների բացակայությունով։

Նա խոստովանել է, որ խուսափում է ասելիք չունեցող սերիալներում, կամ պրոֆեսիոնալ առումով կաղող դերասանական կազմով նախագծերում հանդես գալ, ուստի առանց երկմտելու մերժում է նմանատիպ առաջարկները։։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: