Հերթական ուրախալի ու սփոփող նորությունն է հայտնի դարձել։ Նոր բալիկի ծնունդի լուրն այս անգամ լսվել է Աղոյանների ընտանիքից։ Ընտանիքի մեծ տղան՝ Նարեկը, արցախյան մարտերի ակտիվ մասնակիցներից է եղել։
Նա ընկել է մարտերի ժամանակ, սակայն ամիսներ շարունակ համարվել է անհետ կորած, մինչև որ գտնվել է հերոսացած զինվորի մասունքը։
Նարեկի ծնողները որոշել են ընտանիքը համալրել։ Ծնվողն աղջիկ է․ նրան Նարեկի պատվին Նարե են անվանակոչել։
Նարեի մայրը խոստովանում է, որ ամեն անգամ նորածին բալիկին գրկելիս իր մոտ այն զգացողությունն է, թե իր նարեկին է գրկում, քանի որ կարծում է, թե Նարեկը կա, իր կողքին է, անմահ է։ Նա Նարեի դիմագծերի մեջ փորձում է Նարեկի դիմագծերին նման գծեր տեսնել։
Նարեին հիվանդանոցի մուտքի մոտ դիմավորելու են եկել ավագ եղբայրները։ Մինչ տուն մտնելը Նարեին ևս Եռաբլուր են տարել։ Այս մասին մանրամասն՝ կից։