Հանրահայտ երգիչներից Վարդան Բադալյանը ծնունդով Ստեփանակերտից է։ Արցախյան վերջին հայտնի մարտերի մեկնարկին Վարդանն առանց երկմտելու միացել է հայրենիքի պաշտպաններին՝ պաշտպանելու հայրենի բնօրրանն ու հայրական օջախը, որտեղ նրա ծնողներն են ապրել։
Մինչ պատերազմական իրողությունների ի հայտ գալը՝ Վարդանը ակտիվորեն իր երգչի մասնագիտական գործունեությունն էր ծավալում՝ հյուրախաղերով հանդես գալով նաև արտերկրում։ Նրան դրսում նույնպես տեղի հայերը գրկաբաց են ընդունում։
Հետպատերազմյան շրջանում Վարդանն այնքան էլ ակտիվ չէ, սակայն դասավանդում է երաժշտական դպրոցում։
Նա, որ սակավ է անձնական բնույթի հրապարակումներ անում, գեղեցիկ լուսանկար է տեղադրել սիրելի տիկնոջ հետ։ Լուսանկարում ամուսինները մասնակցում են ինչ-որ միջոցառման, որը բացօթյա է։
Նշենք, որ Վարդանն իր տիկնոջ՝ Աստղիկի հետ ամուսնացած է ավելի քան մեկ տասնամյակ։ Նրանք եղել են նույն դասարանից։
Հետո Աստղիկը դարձել է Վարդանի կինը՝ նրան զավակ պարգևելով։ Նրանց որդին այժմ շուրջ տասը տարեկան է։