Ինչպե՞ս են Սերգեյ Լավրովին ընդունել Ֆիջիում․ բացառիկ զվարճալի կադրեր

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով եղել է Ֆիջիում, որտեղ նրան դիմավորել և ընդունել են պաշտոնական արարողակարգի համաձայն։ Պարզվում է՝ երկրի պաշտոնական, ավանդական արարողակարգը որոշ ծիսական իրողություններ է թելադրում, որոնց ենթարկվել է Լավրովը։

Նախարարը հագել է Ֆիջիի ավանդական վառ կապույտ վերնաշապիկը, որը ունի սպիտակ նախշեր, ապա վզին է գցել հատուկ տեսք ունեցող ավանդական վզնոցը։ 40 րոպե շարունակ արարողության մասնակիցները կատարել են ավանդական երգեր՝ ողջունելով հարգարժան հյուրին։

Այնուհետ Սերգեյ Լավրովին նվիրել են ծիսական թաս՝ Մելանեզիայում տարածված կավա-կավա կոչվող թփի արմատներից ստացված հյութով։ ՌԴ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին «գունեղ ծեսի» համար։ Արարողության ողջ ընթացքի ժամանակ նկատելի է նախարարի լարված վիճակը։

Նա շարունակաբար մաքրում է ճակատի քրտինքը, դիտում շուրջբոլորը, փորձում որսալ իրեն ուղղված բոլոր ազդանշանները։ Արդյունքում նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հայտնվել համացանցում, որը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: