«Թուրքիայի արտգործնախարարը պարզաբանումներ է կատարել հատուկ Հայաստանի համար․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի առաջին դեմքերի՝ տարածաշրջանում հարցեր լուծելու վճռական հայտ-հանդիպումից հետո, Թուրքիայի արտգործնախարարը պարզաբանումներ է կատարել հատուկ Հայաստանի համար։

Հստակ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բոլոր մանրամասները քննարկվում և քննարկվելու ու համաձայնեցվելու են Ադրբեջանի հետ, իրենք մեկ ազգ-երկու պետություն են, և վերջ, հայ-թուրքական բանակցություններն իրականում երկկողմ չեն՝ եռակողմ են, այսինքն՝ աննախապայման կարգավորումների մասին կեղծ պնդումները հօդս են ցնդում:

Որքան որոշ հայ փորձագետներ պնդեն, թե Թուրքիան «պատանդ» է Ադրբեջանի ձեռքում, «ճիշտ» բանակցել է պետք, թուրքական ազգերը ուրացումների ճանապարհով չեն գնում, այսրոպեական մանր խաղեր չեն վարում, նշաձողեր չեն իջեցնում, ուստի ներկա հայ-թուրքական բանակցությունների և կարգավորումների քաղաքականությունը կեղծ հույս է, կամ միտումնավոր հնարախաղ:

Թուրքիան երբեք իր զինված ուժերին չի հանի Ադրբեջանից և երբեք չի հրաժարվի նրան պաշտպանելու քաղաքականությունից, ընդհակառակը ուժեղացնում է իր ռազմական, տնտեսական և մշակութային ներկայությունը: Ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, այնտեղ Արմեն Գրիգորյանի, իր ղեկավարի, նրա թիմի պես մտածող և գործող անձինք իշխանության չեն»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: