«Պուտլի՛ն, Բաքվից վերադարձրու քո կազմակերպած պատերազմի արդյունքում գերեվարված հայ ռազմագերիներին․․․»

Լևոն Շիրինյանը, անդրադառնալով աշխարհաքաղաքական նոր խմորումներին և հերթական կարևոր իրադարձություններին, իր հարթակում գրում է հետևյալը կարևոր առաջարկությունը․ «Սկսում ենք կամպանիա. Պուտլի՛ն, Բաքվից վերադարձրու քո կազմակերպած պատերազմի արդյունքում գերեվարված հայ ռազմագերիներին:

Դիմում ենք Ռուսաստանի բոլոր պատկան մարմիններին, առաջին հերթին ՖՍԲ-ին, շրջապատում ենք աշխարհի բոլոր երկրներում Ռ-ի դեսպանատները, հյուպատոսարանները, հայկական անխտիր բոլոր լոբիստական կառույցներով արգելափակում ենք Ռ-ի բոլոր նախաձեռնությունները՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր:

Դիմում ենք աշխարհի բոլոր համակիր լոբիստական կառույցներին, մարդասիրական կազմակերպություններին՝ ազատություն Պուտինի կազմակերպած պատերազմի հայ ռազմագերիներին ու գերեվարվածներին: Ի գործ, խոսում ենք քիչ, գործում ենք արագ»,- իր հրապարակումը եզրափակել է Շիրինյան Լևոնը։

Դրանից հետո քաղաքագետը հավելել է հտևյալ միտքը․ «Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է բոլշևիկ-հակաՀայաստան արձանների ապամոնտաժումն ու զուգահեռաբար բանակի արդիական զենքով զինnւմն ու հանդերձավորումը․ մնացածը համարժեք է ազգային դավաճանությանը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: