Սիրում եմ… բարդ բուժումից հետո քայլող Թամարա Գևորգյանը նոր հոլովակ է հրապարակել

Թամարա Գևորգյանն իր հաստատուն կերպարով, աննկուն համառությամբ և պայքարելու կարողությամբ հրաշալի օրինակ է այն բոլոր մարդկանց համար, որոնք հայտնվել են դժվարին կամ անելանելի իրավիճակներում և թվում է, թե լույս կամ հույսի որևէ շող չկա։

Թամարան համառորեն կարողացավ արագորեն հաղթահարել ոչ հեշտ բուժման փուլերը՝ անվասայլակին հրաժեշտ տալով և ինքնուրույնաբար քայլել սկսելով։ Թամարան իր կյանքի նույնիսկ ամենադժվարին պահին ոչ թե ընկճվեց, այլ շարունակեց զբաղվել իր մասնագիտությամբ։

Այժմ Թամարան կարողանում է վայելել իր ամառային հանգիստը։ Նա իր հարթակում ուրախ և հետաքրքիր կադրեր է տեղադրում իր անցկացրած հանգստյան օրերից՝ հիշեցնելով, որ կյանքը հիասքանչ է և ինքը շատ է սիրում կյանքն ու ապրելը։

Թամարայի տեղադրած վերջին կադրեր, որոնցում արտիստուհին հանգստյան տարբեր վայրերում և իրավիճակներում ցույց է տալիս նաև իր հոգեվիճակը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: