Այսօր հանրահռչակ երգիչներից Աբրահամ Ռուսոյի ծննդյան տարեդարձն է։ Աբրահամը ծնունդով Հալեպից է, իսկ նրա հայրիկը՝ Ժանը, երկրորդ աշխարհամարտի մասնակիցներից է եղել և շուտ է մահացել։ Այդ ժամանակ Աբրահամը յոթ տարեկան է եղել։
Նրա մայրը բուժքույր է եղել։ Աբրահամն ու եղբայրը մոր հետ մեծ դժվարությամբ են գոյատևել։ Աբրահամը երգել է սրճարաններում՝ գումար վաստակելու համար։
Ռուսաստան տեղափոխվելուց հետո սկսվում է նրա երաժշտական կարիերան, որը շարունակվում է մինչ օրս։
Երգիչը տիրապետում է շուրջ տասնմեկ լեզուների, այդ թվում նաև հայերենի։ Նա հաճախ է լինում Հայաստանում։
Հայկական արմատներով հայտնի երգչին իր հարթակում շնորհավորել է նաև նրա հանրահայտ հայրենակիցներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
Նա տեղադրել է լուսանկարներ, որոնցում ինքն ու ամուսինն Աբրահամ Ռուսոյի հետ են և գրել է այսպես․
«Ինչքա՜ն աղջկական արցունքներ են թափվել ու ինչքա՜ն կրունկներ են տրորվել քո երգերի տակ։ Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս»։