«Ինչքա՜ն աղջկական արցունքներ են թափվել ու ինչքա՜ն կրունկներ են տրորվել քո երգերի տակ։ Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս»

Այսօր հանրահռչակ երգիչներից Աբրահամ Ռուսոյի ծննդյան տարեդարձն է։ Աբրահամը ծնունդով Հալեպից է, իսկ նրա հայրիկը՝ Ժանը, երկրորդ աշխարհամարտի մասնակիցներից է եղել և շուտ է մահացել։ Այդ ժամանակ Աբրահամը յոթ տարեկան է եղել։

Նրա մայրը բուժքույր է եղել։ Աբրահամն ու եղբայրը մոր հետ մեծ դժվարությամբ են գոյատևել։ Աբրահամը երգել է սրճարաններում՝ գումար վաստակելու համար։

Ռուսաստան տեղափոխվելուց հետո սկսվում է նրա երաժշտական կարիերան, որը շարունակվում է մինչ օրս։

Երգիչը տիրապետում է շուրջ տասնմեկ լեզուների, այդ թվում նաև հայերենի։ Նա հաճախ է լինում Հայաստանում։

Հայկական արմատներով հայտնի երգչին իր հարթակում շնորհավորել է նաև նրա հանրահայտ հայրենակիցներից մեկը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

Նա տեղադրել է լուսանկարներ, որոնցում ինքն ու ամուսինն Աբրահամ Ռուսոյի հետ են և գրել է այսպես․

«Ինչքա՜ն աղջկական արցունքներ են թափվել ու ինչքա՜ն կրունկներ են տրորվել քո երգերի տակ։ Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: