Ինչպես հայտնի է, Էդուարդ Շարմազանովը Ալավերդիից է, նրա մայրը մանկավարժ է։ Նա խոստովանում է, որ դեռ 7-րդ, 8-րդ դասարաններից սկսել է հետաքրքրվել քաղաքականությամբ, հետո պատմություն է ուսումնասիրել Մանկավարժական համալսարանում՝ ապա դասախոսելով այնտեղ։
Էդուարդ Շարմազանովն իր ապագա կնոջը՝ Լիլիթին հանդիպել է վաղ, երբ եղել է ոսանմեկ տարեկան։ Նրանց առաջին ժամադրությունը եղել է 1996 թվականի մայիսի տասնմեկին։ Այդ օրը գործիչը հիշում է որպես իր կյանքի ամենառոմանտիկ օրերից մեկը։
Նա գտնում է, որ ամուսնությունը զարգացնում է սերը, իսկ ում մոտ չի ստացվում, հակառակն են պնդում։ Գործիչը հաճախ է իր ընտանիքի համար համեղ ուտեստներ պատրաստում։ Սիրում է ընտանիքի անդամների հետ գեղեցիկ ժամանց կազմակերպել։
Շարմազանովը երկու զավակների հայր է, իր երեխաներին դաստիարակում է պատասխանատվության մեծ զգացումով։ Նրա զավակներից առաջինը աղջիկն է՝ Նարեն, որը բավականին տպավորվող անհատ է։ Կրտսերը տղան է՝ Հովսեփը։