Ահա թե ինչպիսի հետաքրքիր երգի պրեմիերա է ներկայացրել Զարուհի Բաբայանը

Ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Բաբայան Զարուհին, նոր ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել, որը վերնագրված է «Յարս տուն եկավ»։ Ստեղծագործությունը ռիթմիկ գործ է, որն ունի հետաքրքիր գործիքավորում։

Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակն Անդրանիկ Շահինյանն է։ Զարուհի Բաբայանը մինչ այս տարբեր առիթներով հնչեցրել է այս ստեղծագործությունը, սակայն այն դեռ տեսահոլովակ չուներ։

Ահա Նիկ Եգիբյանի գործիքավորմամբ երգը բերվել է ավարտուն տեսքի, իսկ Մարիամ Գևորգյանը ստեղծել է հետաքրքիր տեսահոլովակ։

Տեսահոլովակում կարող եք նկատել ոչ միայն երգչուհուն, այլ նաև Նիգ Եգիբյանին և Սոֆի Դևոյանի պարային խմբի անդամներին։ Խորեգրաֆիայի հեղինակը Տաթևիկ Միքայելյանն է։ Տեսահոլովակում օգտագործված են հայկական կարպետներ, որոնք ինքնատիպ լուծմամց հանդերձանքի մասնիկ են դարձել։

Նշենք նաև, որ օգոստոսի երկուսին երգչուհին պատրաստվում է փոքրիկ համերգով հանդես գալ։ Զարուհի Բաբայանի նոր, ինքնատիպ երգի տեսահոլովակը, ինչպես նաև երգը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: