Երեկ հայկական զորամասերից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Այդ պատահարի հետևանքով լրջագույն վնասվածքներ է ստացել տեղում գտնվող Քրիստինե Չիչյանը։ Քրիստինեն զորամասի բուժակն էր։ Նա նաև բուժկետի պետ էր, պայմանագրային զինծառայող ու կրտսեր սերժանտ էր։
Քրիստինեին անմիջապես մոտակա հիվանդանոց են փոխադրել։ Այսօր արդեն ՊՆ-ն ցավակցական հայտարարություն է տարածել այն մասին, որ Քրիստինեի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել ու նա այսօր մահացել է։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Քրիստինեի մահվան կապակցությամբ սկսվել է քննություն, որ պարզվեն նրա մահվան հանգամանքները։ Նշվում է նաև, որ Քրիստինեն ծնվել էր 1985 թվականին և ընդամենը երեսունյոթ տարեկան էր։
Միանալով ՊՆ ցավակցական հաղորդագրությանը՝ մենք ևս զորակցություն ենք հայտնում Չարչյան Քրիստինեի ընտանիքի անդամներին, նրա հարազատներին և ծառայակից ընկերներին՝ կիսելով կորստի ցավը։ Դեռևս այս ցավալի դեպքի մասին լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն։