Չնայած ամառվա տապին ու հանգստյան ընդունված ժամանակահատվածին, Մկրտիչ Արզումանյանն իր աշխատասեր թիմի հետ շարունակում է ներկայացումներ ներկայացնել, նկարահանումներ իրականացնել՝ նորանոր պրեմիերաներ մատուցելով իրենց երկրպագուներին։
Ինչպես սիրում է կատակել Մկրտիչը, նա ազատ ժամանակ սիրում է զբաղվել նկարահանումներով։ Հուլիսի տասնվեցին Մկրտիչն իր գործընկերների հետ նոր՝ «Ցանկապատ» վերնագրով ներկայացման պրեմիերա է ներկայացրել։
Ներկայացման առաջնախաղի մասին պատմող հրապարակման ներքո Մկրտիչին հաջողություն մաղթող բազմաթիվ օգտատերերի մեջ էր նաև նրա մայրը՝ Սուսաննա Մխիթարյանը, որը գրել էր․ «Հաջողություն, կյանքս»։
Մկրտիչն առաջնախաղից հետո արձագանքել էր մոր մեկնաբանությանը՝ գրելով, որ հաջող էր։ Այսօր դերասանը նոր հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ «Ցանկապատ»-ի նոր ներկայացումները կլինեն Հուլիսի 30-ին և 31-ին։
Հրապարակման մեջ Մկրտիչը նաև մեջբերել է «Ցանկապատ»-ի՝ իր կերտած հերոսի հետևյալ խոսքերը․ «Էս աշխարհում ինչ լինում ա ե՞ս եմ մեղավոր․․․»։ Մկրտիչը նաև իր դերակատարումը ներկայացնող լուսանկար է հրապարակել։