Լուսանկարը ցնցել է համացանցը, աշխարհի հեղինակավոր շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, հրապարակել: Օրեր անց․․․

Սուտ նորությունների ակնթարթային տարածման այս օրերում շատերն են պատկերավոր փորձարկումներով մարդկանց զգոնության կոչ անում։ Նման փորձակմամբ է աչքի ընկել ֆիզիկոս Էտյեն Կլեյնը։ Այս մասին իր հարթակում պատմում է սցենարիստ Աննա Աղասարյանը։

Նա գրում է․ «Կտրելով իսպանական երշիկից մի կտոր ֆրանսիացի հայտնի աստրոֆիզիկոս Էտյեն Կլեյնը նկարել է այն ու գցել համացանց, գրելով․ «Պրոքսիմա ցենտավրի աստղը: Ահա թե ինչ մանրամասներ են որսում տիեզերական նոր սարքերը»։

Լուսանկարը ցնցել է համացանցը, աշխարհի հեղինակավոր շատ լրատվամիջոցներ անդրադարձել են, հրապարակել: Օրեր անց գիտնականը խոստովանել է, որ լուսանկարում երշիկ է, և ինքը դա արել է դիտավորյալ, որպեսզի ցույց տա, թե ինչ արագ ու հեշտ է տարածվում ֆեյք-նորությունը՝ ստվերում թողնելով ճշմարիտը:

Եթե երշիկի որակը կարելի է ստուգել բերանով, ապա տեղեկատվությունն ստուգելու համար հարկավոր է գործի դնել գլխի կառուցվածքի մեկ այլ օրգան»,- իր պատմությունը եզրափակել է Աննա Աղասարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: