Վահան Քերոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել․ ահա թե ինչ առիթով

Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո հայտնի քաղաքական գործիչ դարձած Վահան Քերոբյանը բազմազավակ հայր է և ունի բազմանդամ ու ներդաշնակ ընտանիք։ Նա հաճախ է պատմում իր զավակների մասին։

Ընդ որում, նախարարը վերջերս իր հարթակում պատմեց այն մասին, որ իր ավագ դուստրը՝ Նանեն ծանոթացել և ջերմ հարաբերություններ է հաստատել իր մարտական ընկերներից մեկի՝ Լիպոյի հետ։ Հայրը դստերը երջանկություն է մաղթել։

Մեկ այլ հրապարակմամբ էլ պատմել է իր կրտսեր տղաներից մեկի՝ Ավետի մասին։ Նա տեղադրել է տղայի լուսանկարը՝ գրելով․ «Ավետի անմեղ դեմքի տակ թաքնված է ծայրահեղ ավազակը»։

Այսօր նախարարի զավակներից մեկի՝ Նարեի տարեդարձն է։ Այդ առիթով Վահան Քերոբյանը տեղադրել է իրենց ընտանեկան լուսանկարներից մեկը, որն արված է Կասկադում՝ շնորհավորելով դստերը տարեդարձի առիթով։

Լուսանկարում նախարարը շրջապատված է իր հինգ զավակներով։ Նա իրեն ամենաերջանիկ հայրերից է համարում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: