Հայաստանում Ուկրաինայի դեսպանը՝ Ալ․ Բոժկոն իր հարթակում այսպես է ներկայացնում իր նկարչուհի դստերը՝ Արմիեն Բոժկոյին․ «Ամերիկացի նկարչուհի՝ ուկրաինա-հայկական արմատներով։
Նա ծնվել է Կիևում, որտեղ ավարտել Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայի մոնումենտալ գեղանկարչության բաժինը։
Ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստան, որտեղ ուսումնասիրել է հայ գեղանկարչության ավանդույթները՝ հիանալով ինչպես հին մանրանկարչության գունեղ պարզությամբ, այնպես էլ հայ մոդեռնիստ նկարիչների նկարներով։
Տասնհինգ տարի առաջ Արմինե Բոժկոն տեղափոխվել է Ամերիկա և այժմ ապրում է Նյու Յորքում և ունի իր արհեստանոցը Լոնգ Այլենդում։
Արմինեն արդեն քսանհինգ տարի է, ինչ աշխարհին է ներկայացնում իր արվեստը։ Նկարչուհու աշխատանքները արված են տարբեր ստեղծագործական ձևերով, սակայն Արմինայի իրական սերը կտավի վրա յուղաներկով արված մեծածավալ, հարուստ հյուսվածքներով գործեր ստեղծելն է:
Նրա ստեղծագործություններում ներդաշնակորեն համակցված են ուկրաինական, հայկական և արևմտյան գեղանկարչության ավանդույթները, որոնք թև սյուժեով զուսպ են, բայց արտահայտիչ՝ գույներով»։